.jpg)
Սոնա Շահգելդյան. Ամեն ինչ Սիրուշոյից չի սկսվել
Սոնա Շահգելդյանն իր «Հարսի շորը» ցուցադրեց սեպտեմբերի 7-ին: Երգչուհու նոր տեսահոլովակը բավական քննարկվեց և մինչ օրս էլ խոսակցությունների առիթ է տալիս. մասնավորապես այն համեմատում են Սիրոշոյի “ՊռեԳոմեշ” տեսահոլովակի հետ: Թեմայի շուրջ BRAVO.am-ը զրուցել է թե՛ Սոնայի, և թե՛ տեսահոլովակի ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի հետ:
«Որքան պետք է մարդ հիմար լինի, որ ոգեշնչվի վերջերս նկարահանված տեսահոլովակից: Սիրուշոյի տեսահոլովակն ինձ դուր է գալիս, բայց դա չի նշանակում, որ այդ տարազների, հայկական մյուս իրերի հեղինակը նա է»,-ասել է Լուսինե Մարտիրոսյանը:
Ռեժիսորը քննադատողներին խորհուրդ է տվել լավ ուսումնասիրել հայկական տարազի պատմությունը. «Այդ դեպքում կհասկանան, որ այն դեռ միջնադարից է գալիս, գուցե դրանից հետո այլևս չհամեմատեն: Իմ դեպքում ավելի ճիշտ կլիներ, որ ասեին` ոգեշնչված է Փարաջանովից, որովհետև բնավ սկսնակ ռեժիսոր չեմ: Ես իրականում զայրանում եմ նման խոսակցություններից, երբ անտեղի համեմատականներ են անցկացնում»:
Սոնայի խոսքով` իր և Սիրուշոյի տեսահոլովակը թերևս միայն մեկ նմանություն ունի. «Երկուսիս էլ զգեստների հարցում օգնել է ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին: Հարսանեկան բոլոր պարագաները նա է պատրաստել և տրամադրել: Բայց դա չի նշանակում, թե Սիրուշոյի հետ իր համագործակցությունից եմ ոգեշնչվել և որոշել կրկնել»:
Երգչուհին նաև հետևյալն է ասել.«Ամեն ինչ Սիրուշոյից չի սկսվել, նման տեսահոլովակներ նկարահանել են նաև Աիդա Սարգսյանը, Ինգա և Անուշ Արշակյանները…»
Սոնային այս խոսակցություններն այլևս չեն մտահոգում, քանի որ կարծում է՝ կան մարդիկ, ովքեր առանց խայթելու չեն կարող. «Տեսահոլովակն ու երգը շատ են սիրվել. դրական բազմաթիվ արձագանքներ եմ լսել: Ես փորձում եմ արժեքավոր աշխատանքներ ներկայացնել»: