.jpg)
Անկախության տոնի առթիվ Բակո Սահակյանն այցելել է Եռաբլուր պանթեոն
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության 22-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին, երկու հայկական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն և ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի և Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձաններին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: