Ցորկ. «Հուսանք, որ Սոկրատիսն ու Հումմելսը կկարողանան մտնել խաղադաշտ»
21/09/2013 16:32

Ցորկ. «Հուսանք, որ Սոկրատիսն ու Հումմելսը կկարողանան մտնել խաղադաշտ»

Դորտմունդի «Բորուսիայի» միանգամից երեք կենտրոնական պաշտպաններ «Նյուրնբերգի» հետ այսօր կայանալիք հանդիպումից առաջ դուրս են եկել շարքից: Մաթս Հումմելսն ու Նևեն Սուբոտիչը վնասվածքներ են ստացել «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում, իսկ Սոկրատիս Պապաստոպուլոսը դեռ վերականգնվում է ոտքի վնասվածքից:

«Մենք չգիտենք, թե ում կընդգրկենք կազմում, սակայն հույս ունենք, որ Պապաստոպուլոսը պատրաստ կլինի շաբաթօրյա խաղին: Նույնը կարող եմ ասել նաև Հումմելսի մասին, ով նյարդային խնդիրներ ունի: Այս երկու ֆուտբոլիստները, այնուամենայնիվ, կարող են մտնել խաղադաշտ: Ինչ վերաբերում է «Նյուրնբերգին», կարող եմ ասել, որ այդ թիմի հետ խաղալը միշտ էլ բարդ է, սակայն պետք է ավելացնեմ, որ վերջերս նրա հետ հանդիպումներում հաջողությունն ուղեկցել է մեզ»,- նշել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխաել Ցորկը:

Ցորկ. «Հուսանք, որ Սոկրատիսն ու Հումմելսը կկարողանան մտնել խաղադաշտ»