Ճիշտ մթերքով սնվելով` կարելի է ազատվել ցելյուլիտից
21/09/2013 18:20

Ճիշտ մթերքով սնվելով` կարելի է ազատվել ցելյուլիտից

Ցելյուլիտը 70 %-ով  հետևանք է նրա, թե ինչպես ենք մենք սնվում: Դիետոլոգները պնդում են, որ ճիշտ մթերքով սնվելով` կարելի է ազատվել ցելյուլիտից:

- Ձեր սննդակարգում թող լինեն հնարավորինս շատ կանաչ մթերքներ՝ խնձոր, վարունգ, նեխուր:

- Օրեկան խմեք մոտ 2 լիտր հեղուկ: Ջուրը խմեք սնվելուց 15 րոպե առաջ և սնվելուց 40-60 րոպե հետո: Ժամը 19.00-ից հետո ջուր մի խմեք:

- Սննդակարգում մի բացառեք յուղայինը: Բուսական յուղը նպաստում է մաշկի առաձգականությանը: Շաբաթը 3 անգամ ձկնամթերք կերեք:

- Դիետոլոգները չեն պնդում, որ պետք է սնվել մինչև ժամը 18.00-ն: Պարզապես պետք չէ սնվել քնելու 3-4 ժամ առաջ:

- Սննդակարգից բացառեք մարինացված, աղի, քացր և կծու մթերքները:

- Մի խմեք գազով հեղուներ: Դա նպաստում է ճարպի կուտակմանը:

 

Ճիշտ մթերքով սնվելով` կարելի է ազատվել ցելյուլիտից