Դի Մարիա. «Ես վստահ եմ իմ ուժերին»
21/09/2013 18:35

Դի Մարիա. «Ես վստահ եմ իմ ուժերին»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոսել է թիմի նորեկ Գարետ Բեյլի մասին և նշել, որ ընթացիկ առաջնությունում ինքն առավելություն ունի վերջինիս նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Որոշեցի մնալ Մադրիդում` չնայած այն հանգամանքին, որ «Արքայական ակումբն» ունի նորեկներ, ովքեր թիմ են տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ես վստահ եմ իմ ուժերին: Իմ կարիերան վերելք է ապրում ու ես ունեմ բավարար վարպետություն` «Ռեալում» հանդես գալու համար:

Մարզիչն ինձ ասել է, որ կխաղա այն ֆուտբոլիստը, ով ներկա պահին լավագույնն է: Այն փաստը, որ Բեյլը մեզ հետ երկար ժամանակ չի մարզվել, առավելություն է տալիս ինձ»,- նշել է Դի Մարիան:
 

Դի Մարիա. «Ես վստահ եմ իմ ուժերին»