.jpg)
Մթերքներ, որոնք օգնում են կանխարգելել ծերացումը
Ներկայացնում ենք այն օգտակար մթերքները, որոնց շնորհիվ կլինեք երիտասարդ և գեղեցիկ:
1. Հապալասը հարուստ է հակաօքսիդանտներով և բջջանքով: Դրանում պարունակող հակաօքսիդանտները` ֆլավոնոյիդները, նվազեցնում են սիրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի առաջացման ռիսկը, օգնում է բարելավել նաև ուղեղի աշխատանքը:
2. Կանաչ թեյը պարունակում է մի բացառիկ հակաօքսիդանտ, որը որևէ այլ մթերքում չի պարունակում: Այն չեզոքացնում է ազատ ռադիկալներն ու կանխարգելու ուռուցքների առաջացումը:
3. Լոլիկն ու տոմատի հյութը պարունակում են հատուկ նյութ, որը նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը ստամոքսաաղիքային համակարգում: Վերջին հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ այս նյութը նաև սրտի հիվանդությունների ռիսկն է նվազեցնում:
4. Ելակի մեջ պարունակող հակաօքսիդանտները պաշտպանում են սիրտը, զարկերակն ու արյունատար անոթները բորբոքային գործընթացներից:
5. Օրվա մեջ մեկ բաժակ սև թեյ խմելով` կարելի է ամրացնել իմունային համակարգն ու բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Այն պաշտպանում է քաղցկեղի մի քանի տեսակներից, սրտանոթային հիվանդություններից, պարկինսոն հիվանդությունից և արթրիտից:
6. Դարչինը մի շարք օգտակար հատկություններով օժտված համեմունք է: Այն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի վնասակար մակարդակը, բարելավում ենթաստամքոսային գեղձի աշխատանքը և նվազեցնում արյան մեջ շաքարի քանակը: