Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա առիթով
21/09/2013 12:37

Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա առիթով

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է հայ ժողովրդին անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության Facebook-յան էջից

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը ևս շնորհավորական ուղերձ է հղել.

«Այսօր հայ ժողովրդի համար հպարտության օր է: Անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հաստատումը մեծ նվաճում էր: Միացյալ Թագավորությունը շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ քանի որ այն ձգտում է ապահով, բարգավաճ ապագայի»: 
 

Մեծ Բրիտանիայի թագուհին շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա առիթով