Արքայազն Հարրին բարեկամի հարսանիքին է ժամանել ավտոբուսով. Լուսանկարներ
21/09/2013 18:43

Արքայազն Հարրին բարեկամի հարսանիքին է ժամանել ավտոբուսով. Լուսանկարներ

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին այս շաբաթ ավտոբուսով ժամանել է իր բարեկամ Ալեքսանդր Ֆելոուզի և նրա ընտրյալ Ալեքսանդրա Ֆինլեյի հարսանիքին:

Երիտասարդ զույգը հարսանիքի հյուրերի համար վարձակալել էր 2 հարկանի ավտոբուս, որով էլ Հարրին ժամանել է արարողությանը:

Հարրիին արարողության ներկայացել է առանց սիրելիի՝ Կրեսիդա Բոնասի, սակայն արքայազնին «բռնացրել են» երիտասարդ շիկահերի հետ զրուցելիս:

Նշվում է, որ Ալեքսանդր Ֆելոուզը արքայադուստր Դիանայի քրոջ` Ջեյնի որդին է: 

Արքայազն Հարրին բարեկամի հարսանիքին է ժամանել ավտոբուսով. Լուսանկարներ