.jpg)
Որո՞նք են Եվրոպայի «ամենաառողջ» երկրները
Ֆրանսիացի գիտնականները անցկացրել են մի հետազոտություն, որով փորձել են պարզել, թե որտեղ են ապրում Եվրոպայի ամենաառողջ մարդիկ:
Շվեդիա. Այստեղ կանանց կյանքի միջին տևողությունը 71 տարի 8 ամիս է, տղամարդկանցը՝ 70 տարի: Նրանք ամենաքիչն են գանգատվում առողջական խնդիրներից:
Մալթա. Այստեղ կանանց կյանքի միջին տևողությունը 71 տարի 7 ամիս է, տղամարդկանցը՝ 70 տարի 2 ամիս:
Հունաստան. Այստեղ կանանց կյանքի միջին տևողությունը 67 տարի 7 ամիս է, տղամարդկանցը՝ 66 տարի 5 ամիս:
Կիպրոս. Կանանց կյանքի միջին տևողությունը 78 տարի 8 ամիս է, տղամարդկանցը՝ 83 տարի 7 ամիս:
Իսպանիա. Երկիր, որտեղ ապրում են Եվրոպայի թվով ամենաշատ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Նրանք ապրում են միջինը 85 տարի 4 ամիս, իսկ տղամարդկանց կյանքի միջին տևողությունն Իսպանիայում 79 տարի: Ի դեպ, նրանցից շատերը բժշկի դիմում են միայն 63-64 տարեկանում:
Իռլանդիա. Այս երկրում մարդիկ առողջությունից սկսում են դժգոհել միայն 67 տարեկանում: Բժիշկներն ասում են, որ այս թիվը գնալով մեծանում է: Նրանք սկսում են բժշկի դիմել ավելի մեծ տարիքում:
Միացյալ Թագավորություն. Անգլիացիների կյանքի միջին տևողությունը 67 տարի է: Մասնագետներն ասում են, որ երկրի հյուսիսում բնակիչներն ավելի առողջ են, քան մնացած հատվածներում:
Լյուքսեմբուրգ. Տղամարդիկ այստեղ ապրում են միջինը 64 տարի և 6 ամիս, իսկ կանայք՝ 66 տարի:
Ֆրանսիա. Ֆրանսիացիները բժշկի են գնում 65 տարեկանում:
Գերմանիա և Բելգիա. Այս երկրներում կյանքի միջին տևողությունը 64 տարի է:
Դանիա. Այստեղ ավելի առողջ են տղամարդիկ. Նրանք միջինը 64 տարի 7 ամիս են ապրում, իսկ կանայք ապրում են 62 տարի 4 ամիս: