.jpg)
Կակա. «Վերադարձել եմ տուն, որպեսզի տիտղոսներ նվաճեմ»
«Միլանի» բրազիլացի կիսապաշտպան Կական չի թաքցնում իր ամբիցիաները: Նա հայտարարել է, որ կարգուկանոն կհաստատի իր ներկայիս թիմում: Այս մասին տեղեկացնում է «La Gazetta dello Sport»-ը:
«Ես հեռացա մեկ այլ «Միլանից» և վերադարձա բոլորովին այլ թիմ: Հակառակ այն կարծիքի, որ կարող էր ստեղծվել, ես չեմ եկել այստեղ` պարզապես խաղալու համար: Վերադարձել եմ տուն, որպեսզի շարունակեմ մարզական կարիերաս և տիտղոսներ նվաճեմ:
Իտալիայի առաջնությունում ուժային բաշխումը մի փոքր փոփոխությունների է ենթարկվել, սակայն իմ թիմը կպայքարի` A սերիայում հաղթելու համար: Վստահ եմ, մենք կարող ենք բավական հաջող հանդես գալ նաև Չեմպիոնների լիգայում:
«Միլանում» ներկա պահին հանդես են գալիս թե երիտասարդ տաղանդներ, թե փորձառու ֆուտբոլիստներ: Վերջիններս պետք է թիմին վստահություն հաղորդեն, վերադարձնեն բնավորությունն ու հաղթանակի ոգին: Խոստանում եմ, ես կարգուկանոն կհաստատեմ «Միլանում»,- հայտարարել է Կական: