.jpg)
Ռուսաստանից արտաքսվել է բելառուս «օրենքով գող» Մումուն (Տեսանյութ)
«Դոմոդեդովո» օդանավակայանից «Մոսկվա-Մինսկ» չվերթով Ռուսաստանից Բելառուս է արտաքսվել բելառուս «օրենքով գող» Օլեգ Գերասիմովիչը, ով քրեական աշխարհում հայտնի է Մումու և կամ Օլեգ Սլուցկի մականունով:
Մումուն նախօրեին ազատ էր արձակվել Սարատովի մարզի 11-րդ կալանավայրից, որտեղ իր 6-ամսյա պատիժն էր կրում թմրանյութերի պահպանման համար:
Ռուսաստանում նրա ներկայությունը անցանկալի են համարել և նրա մուտքը երկրի արգելել տարածք 3 տարով:
Նշենք, որ մայիսին Մոսկվայում թմրանյութերի պահպանման համար դատապարտվել էր Բելառուսի քաղաքացի Օլեգ Գերասիմովիչը` Մումուն:
Մոսկվայի իրավապահները «Դոմոդեդովո» օդանավակայանում Մումուի անձնական զննություն արդյունքում հայտնաբերել են 1.17 գրամ կոկային տեսակի թմրանյութ:
Մումուն քննություն ընթացքում ընդունել է իր մեղքը և դրանով նվազեցրել պատժաժամկետը: Դատարանը 39-ամյա Օլեգ Սլուցկիին դատապարտել է 6 ամսվա ազատազրկման: Մումուն չի վիճարկել դատարանի որոշումը:
Գերասիմովիչը «օրենքով գողի» տիտղոսը ստացել է 2012 թ.-ի դեկտեմբերի 10-ին` Արաբական Միացյալ Էմիրություններում տեղի ունեցած «սխոդկայի» ընթացքում: Մումույի հետ Դուբայում «օրենքով գող» են կարգվել Մինսկից Պավել Ալեքսևիչը` Պաշտետ, Ռուսլան Լեբեդևը` Լեբեդ և Ալեքսանդր Մեդվեդևը` Մեդվեժոնոկ: