Ռուբեն Սահակյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչում
21/09/2013 16:04

Ռուբեն Սահակյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչում:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակաման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Արամի Սահակյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում»,-ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ փաստաբանների խորհուրդը դիմել էր ՀՀ Նախագահին` ՓՊ նախկին նախագահ Ռ. Սահակյանին վաստակավոր իրավաբանի կոչում շնորհելու համար: 

Նախորդող հրապարակում` Փաստաբանները դիմել են Նախագահին` Ռուբեն Սահակյանին պարգևատրելու համար

Ռուբեն Սահակյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի կոչում