«Սեքս-ջիհադի» մասնակիցները Սիրիայից հղի վերադառնում են Թունիս
21/09/2013 13:19

«Սեքս-ջիհադի» մասնակիցները Սիրիայից հղի վերադառնում են Թունիս

Բավականին երկար ժամանակ Թունիսը  Սիրիա «սեքս-ջիհադի» համար կանանց և աղջիկների մատակարարող հիմնական երկիրն էր: Այդ երկրից հարյուրավոր կանայք և աղջիկներ են մեկնել Մերձավոր Արևելք, որպեսզի այնտեղ բավարարեն Ասադի դեմ պայքարող գրոհայինների սեռական ցանկությունները:

«Ջիհադի» ընթացքում մեկ կինը բավարարում էր մի քանի տասնյակ տղամարդկանց` նրանց հետ մի քանի ժամով ամուսնություն ձևակերպելով, որպեսզի չխախտվեն իսլամի օրենքները:

Թունիսի ՆԳ նախարար Լոֆտի բեն Ջեդդուն Ազգային ասամբլեայում բարձրացրել է Թունիս` «ջիհադից» վերադարձող կանանց հարցը:

Նրա խոսքով` տասնյակ և հարյուրավոր գրոհայինների հետ սեռական կապերից հետո այդ կանայք հղի վերադառնում են Թունիս, սակայն նրանց ոչ մեկ օգնություն չի ցուցաբերում:

Նախարարը կոչ է արել օգնության ձեռք մեկնել այդ կանանց:

 

«Սեքս-ջիհադի» մասնակիցները Սիրիայից հղի վերադառնում են Թունիս