Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով
21/09/2013 11:20

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Այսօր հյուսիսային շրջաններում, 22-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-24-ին կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, 22-25-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

 

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով