«Բալետի պարուհու դիետա». Խիստ և արդյունավետ
23/09/2013 20:56

«Բալետի պարուհու դիետա». Խիստ և արդյունավետ

Բալետի պարուհիներն իրենց սլացիկ ու թեթև կազմվածքով բոլոր ժամանակներում եղել ու մնում են գեղեցկության չափանիշ: Իհարկե, կատարելության հասնում են նրանք ոչ միայն դիետաների, այլև անընդմեջ պարապմունքների ու վարժությունների շնորհիվ, բայց անհերքելի է, որ դիետաները ևս ունեն իրենց դերը:

Այն ճաշացանկը, որին հաճախ հետևում են բալետի պարուհիները հետևյալն է.

Առաջին նախաճաշ – 1/3 տուփ կաթնաշոռ և 1%-3% տաք կաթ կամ կեֆիր:
Երկրորդ նախաճաշ – մեկ բաժակ սուրճ, մի կտոր հաց ու կարագ, մեկ թեյի գդալ մեղր:
Առաջին ճաշ – Եփած բրնձի մեկ գդալ, մեկ բաժակ արգանակ, մինչև 150 գր քաշով մսի մեկ կտոր:
Երկրորդ ճաշ – մեկ նարինջ կամ խնձոր:
Ընթրիք – Մեկ բաժակ տաք կաթ կամ կեֆիր մեկ թեյի գդալ մեղրով: 

«Բալետի պարուհու դիետա». Խիստ և արդյունավետ