Հայաստանի արտգործնախարարը կայցելի Միացյալ Նահանգներ
23/09/2013 18:41

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Միացյալ Նահանգներ

Սեպտեմբերի 25-28-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ի լրատվական ծառայությունից:

Սեպտեմբերի 25-ին արտգործնախարարը ելույթ կունենա Հարվարդի համալսարանում:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Նյու Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի աշխատանքներին:

Նյու-Յորքում նախարար Նալբանդյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։ Նախատեսված է նաև հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

 

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Միացյալ Նահանգներ