Վթար` Մարգարյան հիվանդանոցի ծննդատան մոտակայքում
23/09/2013 10:21

Վթար` Մարգարյան հիվանդանոցի ծննդատան մոտակայքում

Սեպտեմբերի 22-ին, ժամը 14.36-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մարգարյան հիվանդանոցի ծննդատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կողբացի-Արամի փողոցների խաչմերուկում բախվել են «Նիսսան» մակնիշի և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաները: Տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

 

Վթար` Մարգարյան հիվանդանոցի ծննդատան մոտակայքում