.jpg)
23/09/2013 16:08
Նոր ռեկորդ. Ճապոնացին 485 կգ քաշով դդում է աճեցրել
Ճապոնացի ֆերմերը աճեցրել է հսկայական՝485 կգ քաշով դդում: Կոձի Ուենոն երկրորդ տարի անընդմեջ հաղթում է Ճապոնիայի «Ամենամեծ դդումը» մրցույթում: Այս տարի մրցույթին հայտ էր ներկայացրել 31 ֆերմեր:
Ճապոնիայում հայտնի այս մրցույթն անցկացվում է արդեն 27 տարի: Այս տարի մրցույթում ամենամեծը ճանաչված դդումը 140 գրամով ծանր է 2011 թվականին Գինեսի ռեկորդների գրքում գրանցված դդումից, որն աճեցրել էին Կանադայում: