.jpg)
Ապօրինի հատումների քանակը 10 անգամ ավելին է օրինական հատումներից
Հայաստանում բնափայտի օրինական մթերման ծավալը կազմում է 50 հազար խմ, որը չի բավարարում ազգաբնակչության վառելափայտի պահանջարկը: Այսօր լրագրողներին ասաց Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
Հիմնական խնդիրը, անտառային ճանապարհների բացակայությունն է և հատատեղային հատումները հեռու են բնակավայրերից և այժմ անտառային ճանապրահների կառուցման շուրջ` բանակցում են KFW-ի հետ: Կառավարության որոշմամբ, անտառամերձ համայնքների յուրաքանչյուր ընտանիքիի տրվում է 8 խմ թափուկ-վառելափայտ:
Թեև այս տարի` կապված գազի գնի թանկացման հետ` նկատվում է վառելափայտի վաճառքի նկատելի ակտիվություն, սակայն Հայանատառի տվյալներով, եթե 2003թ-ին գրանցվել է 32 766 հատ, ապա 2012թ-ին 1320, իսկ 2013թ-ին արդեն 524 ապօրինի հատում է արձանագրվել: Իսկ արդարացումը ինչպես միշտ ոլորտի պատասխանատուներն ունեն` ապօրինի անտառհատումները հատուկ են բոլոր անտառային համակարգերին:
Էյ-Թի-Փի կազմակերպության ներկայացուցիչը իր հերթին շեշտեց, որ տարեկան 50 հազար խմ փայտանյութը պետք է բազմապատկել 10-ով, քանի որ անգամ եթե 50 հազար ընտանիք տարեկան 10 խմ փայտ է օգտագործում, ապա ստացվում է, որ ապօրինի հատումների քանակը 10 անգամ ավելին է օրինական հատումներից:
Իսկ Մարտուն Մաթևոսյանի այն դիտարկմանը, որ ոլորտում երիտասարդ կադրեր չկան, մնացել են տարեցներ, Էյ-Թի-Փի ներկայացուցիչը նշեց, որ ոլորտում աշխատավարձերը շատ ցածր են և մասնագետները չեն ցանկանում այդքան քիչ գումարի դիմաց աշխատել: «Գործ ունեն միլիարդների հետ` ստանում են կոպեկներ»,- շեշտեց նա: