Դատարանի որոշումը ծայրահեղ չէր. Հայրիկյանը` Սեդրակյանի դատավճռի մասին
23/09/2013 13:25

Դատարանի որոշումը ծայրահեղ չէր. Հայրիկյանը` Սեդրակյանի դատավճռի մասին

Վարդան Սեդրակյանը հիմնական պատվիրատուն չէ, և այն որոշումը, որը կայացրեց դատարանը, կրում է միայն կոսմետիկ բնույթ: Aysor.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով Վ. Սեդրակյանի նկատմամբ դատավճիռը, ասաց ԱԻՄ առաջնորդ, մահափորձի ենթարկված նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը:

Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ Սեդրակյանը մահափորձի հիմնական պատվիրատուն չէ, և միջնորդ անձ է:

Ինչ վերաբերում է 14 տարվա ազատազրկմանը, ապա, ըստ Հայրիկյանի, դա ծայրահեղ չէ. «Դատարանի որոշումը նորմալ էր, ինձ դա քիչ է հետաքրքրում»:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ չէր մասնակցում այսօրվա դատական նիստին, ապա Հայրիկյանը նկատեց, թե վերջին շրջանում հիմնականում չի մասնակցել նիստին, քանի որ չի հետաքրքրվել դրանով:

Նշենք, որ Պ. Հայրիկյանը այլևս չցանկացավ խոսել` պատճառաբանելով, թե «շատ զբաղված է»:

Նախորդող հրապարակում` Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման

 

Դատարանի որոշումը ծայրահեղ չէր. Հայրիկյանը` Սեդրակյանի դատավճռի մասին