.jpg)
Կազմվել է աշխարհի երկրների «տղամարդկության» քարտեզը. Լուսանկարներ
Պարզվել է աշխարհի տարբեր երկրներում տղամարդկանց առնանդամի չափը, որը Twitter-ի @onionslayer օգտատիրոջ կողմից պատկերվել է աշխարհի քարտեզի վրա։
Քարտեզը մանրամասն տեղեկություններ է տալիս աշխարհի գրեթե բոլոր պետությունների տղամարդկանց առնանդամի չափի վերաբերյալ։ Երկրներն ըստ այդմ բաժանվում են գույներով։
Առնանդամի չափերով առաջատարը Հարավային Ամերիկան է՝ Էկվադորը, Կոլումբիան և Վենեսուելան, որը քարտեզի վրա նշվում է մուգ կանաչ գույնով։
Չինաստանը և Հնդկաստանը քարտեզի վրա նշված են մուգ կարմիր գույնով, որն էլ ցույց է տալիս աշխարհում ամենափոքր առնանդամ ունեցող երկրները։
Ամենափոքր առնանդամն ըստ քարտեզի 9,66սմ է, ամենամեծը՝ 17,93։
Նշենք, որ այս քարտեզում Հայաստանը նշված է բաց վարդագույն, որը համապատասխանում է 11,67-ից 13,47 սմ-ին։

