Ջրատարում դիակ էր հայտնաբերվել. Մահը բռնության հետևանք էր (Տեսանյութ)
23/09/2013 19:40

Ջրատարում դիակ էր հայտնաբերվել. Մահը բռնության հետևանք էր (Տեսանյութ)

Հուլիսի 10-ին Ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արզնիի Շամիրամ ջրանցքում դիակ է հայտնաբերվել: Հայտնաբերվել է 45-50 տարեկան տղամարդու դի, որի վրա եղել են քերծվածքի տեսքով հետքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հաջորդ օրը պարզվել է, որ դա Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղի բնակիչ Սիմոն Բաբայանն է: Նրա մոտ առկա չի եղել ջրահեղձում, իսկ մահը վրա է հասել դատաբժշկական փորձաքննությունից 30-40 ժամ առաջ:

Պարզվել է, որ հուլիսի 9-ին գերեզմանոցում նա եղել է Պետրոս Գրիգորյանի և Ռաֆիկ Հակոբյանի հետ, և նրանց միջև ընդհարում է տեղի ունեցել:

Մանրամասները` տեսանյութում:

 

 

Ջրատարում դիակ էր հայտնաբերվել. Մահը բռնության հետևանք էր (Տեսանյութ)