.jpg)
Թաիլանդում Ռիհաննայի լուսանկարով հանցագործություն են բացահայտել
Երգչուհի Ռիհաննայի Instagram-ում հայտնված նկարը օգնել է Թաիլանդի ոստիկանությանը բացահայտել կենդանիների անօրինական առուվաճառքով զբախվող խմբավորման անդամներին: Երգչուհին նկարվել էր Կարմիր գրքում գրանցված կապիկի հետ:
Ոստիկանները կարողացել են պարզել վայրը, որտեղ արվել են լուսանկարները և բռնել հանցագործներին, ովքեր զբաղվում են Կարմիր գրքում գրանցված կենդանիների անօրինական վաճառքով: Բացի այդ, պարզվել է, որ նրանք անցորդներին թույլ են տալիս գումարի դիմաց լուսանկարվել կենդանիների հետ:
