.jpg)
23/09/2013 11:00
Կիևյան փողոցում երկու կին են վրաերթի ենթարկվել
«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16.20-ին, Երևանի Կիևյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կնոջ։
Ոստիկանությունից հայտնում են, որ կանայք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: