ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Քենիայի նախագահին
23/09/2013 18:52

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Քենիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Քենիայի Հանրապետության Նախագահ Ուհուրու Քենիատային՝ Նայրոբիի «Ուեսթգեյթ‰ առևտրի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային կորուստների պատճառ է դարձել: Այս մասին փոխանցում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

«Խստորեն դատապարտելով այդ ահաբեկչական գործողությունը՝ հույս եմ հայտնում, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքում մեղավորները կկրեն արժանի պատիժ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»‰,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:


 

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Քենիայի նախագահին