.jpg)
ԱՄՆ-ում ինտերնետ կախվածությամբ մարդկանց կբուժեն հոգեբուժարաններում
ԱՄՆ-ում համացանցային կախվածությամբ մարդկանց թիվը ավելի շատ է, քան հարբեցողների և թմրամոլների թիվը:
Segodnya.ua-ի փոխանցմամբ` Փենսիլվանիայի նահանգի Բրեդֆորդ քաղաքում գտնվող հոգեբուժարաններից մեկն առաջարկում է բուժման կուրս` համացանցային կախվածությունից տառապող մարդկանց համար:
Փորձագետները նշում են, որ համացանցային կախվածություն ունեն այն մարդիկ, ովքեր համացանցում անցկացնում են 6 ժամ, ոչ թե աշխատանքային կամ կրթական նպատակներից ելնելով, այլ հաճույքի համար:
Համացանցային կախվածությունից բուժումը տևելու է 10 օր և կարժենա 14.000 դոլար:
Նշվում է, որ այդպիսի կախվածություն ունեցող մարդկանց բուժելու են թմրամոլների և հարբեցողների բուժման մեթոդոլոգիայով: