5-ամյա Անգելինան մեր օգնության կարիքն ունի
24/09/2013 18:34

5-ամյա Անգելինան մեր օգնության կարիքն ունի

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Կադենցա» մենակատարների համույթի հետ կազմակերպում է ռոմանսների բարեգործական համերգ-երեկո, որը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17:00-ին, «Մեցցո Կլասսիկ Հաուս Քլաբում»: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության տարածած հայտարարությունից:

Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 5-ամյա Անգելինա Միրզոյանի հաշվեհամարին: Տոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է զանգահարել (055) 502544 , (093) 373238 կամ (098) 798980 հեռախոսահամարներով: Տոմսերի արժեքն է 2000 դրամ:

5-ամյա Անգելինան տառապում է ծանր հիվանդությամբ ու նրան անհրաժեշտ է շտապ վիրահատություն Սանկտ Պետերբուրգում: Վիրահատության նախնական արժեքը 20.000 ԱՄՆ դոլլար է: 

Անգելինայի բժշկական փաստաթղթերը կարող եք գտնել այստեղ:

Բոլոր ցանկացողները կարող են նաև իրենց օգնությունը ցույց տալ փոքրիկին` գումար փոխանցելով նրա հաշվեհամարներին՝ Էյչ-Էս-Բի-Սի / 006-049472-001 AMD/ ստացող՝ Էդուարդ Գասպարյան, Ինեկոբանկ (ARCA) / 2051 0526 4555 7001/ ստացող՝ Էդուարդ Գասպարյան, և Ամերիաբանկի հետևյալ հաշվեհամարներին՝ 1570015852470101 USD, 1570015852470146 EUR,1570015852470158 RUR/ Ստացող՝ Գոհար Գասպարյան/: 
 

5-ամյա Անգելինան մեր օգնության կարիքն ունի