Արտաամուսնական կապից երեխաներ ունեցեք. Նոր կոչ` կուսակցության ղեկավարից
24/09/2013 18:25

Արտաամուսնական կապից երեխաներ ունեցեք. Նոր կոչ` կուսակցության ղեկավարից

Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը շարունակում է կիսվել իր ազատամիտ գաղափարներով: Նորընտիր կուսակցապետը դժգոհում է, որ հայաստանցիները չեն կարողանում իրենց կյանքը լիարժեք տնօրինել. «Որովհետև հասարակական տարբեր դրսևորումների ու տարբեր կարծիքների, արձագանքների առջև կարող են կանգնել»: Ազատ սեռական կյանքով ապրելու կողմնակից Անի Զախարյանը Aravot.am-ին պատմեց, որ հայերի մեջ սեքսի քաղց է նկատել:

Կուսությունից հնարավորինս շուտ ազատվելու հայտարարություն անելուց, հետո նրան մի հայ երիտասարդ տղա է գրել` անկեղծանալով, որ սեռական ազատ կյանքով ապրելու խնդիրներ ունեն ոչ միայն հայ աղջիկները, այլև տղաները. «Հավատացեք , այսօր շատ հայ տղաներ չեն կարողանում օգտվել հասարակաց տներից , և ես չեմ հարգում այն տղաներին, որոնք օգտվում են նման կանանց ծառայություններից, որովհետև տղամարդը ի վերջո պետք է արժանապատվություն ունենա և զուգընկերուհուն արագ չփոխի: Սրա լուծումն այն է, որ յուրաքանչյուր ոք ազատ կամքի դրսևորմամբ, երբ սեռահասունացման իր տարիքի գագաթնակետին է հասնում, հանգիստ ձևով դրսևորի իր կյանքը, և հասարակությունն էլ պատրաստ լինի ոչ թե տվյալ մարդուն նայել որպես անբարոյականի, այլ բնական երևույթի: Դա բնական, կենսական երևույթ է»:

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավարը ոչ մի վատ բան չի տեսնում նաև արտաամուսնական կապի, երեխաներ բերելու մեջ. «Փաստաթուղթը չի որոշում կամ սահմանում ընտանիքը: Շատ զագսավորված ընտանիքներ կան, որոնք գիտենք` ինչ իրավիճակում են գտնվում: Հայրը տարիներով դրսում աշխատում է, կինը այստեղ միայնակ ապրում: Ընտանիքը ինձ համար զույգերի մեջ սերն է, փոխադարձ վստահությունն է, առողջ երեխաներն են»: Նա արտաամուսնական կապի մեջ գտնվող կանանց հորդորեց սրտին մոտիկ չընդունել քննադատությունները. «Շատ նորմալ եմ նայում այն կանանց, որոնք իսկապես երեխա են ունեցել, որովհետև մայրանալու առաքելությունը կնոջ մեջ դրված է: Ենթադրենք երեխա են ունեցել, բայց չեն ուզում կյանքը կապել ինչ-որ տղամարդու հետ, հետո ի՞նչ»:

Անի Զախարյանը արդարացնում է արտաամուսնական կապերը ու հորդորում է չքննադատել, որովհետև. «Հնարավոր է` այնպես ստացվի, որ կնոջ մոտ այն տղամարդը, որը իր հոգու մեջ այդ վեհ զգացմունքը կառաջացնի, շատ ուշ հանդիպի: Բայց, միաժամանակ, կնոջ մոտ կա որոշակի տարիք, երբ այդ տարիքում կարող է երեխա ունենալ: Կինը կարող է իր երեխան ունենալ, հետո որոշակի տարիքում, երբ հանդիպի տղամարդուն, ում հետ կուզենա իր անձնական կյանքը դրսևորել, թող դրսևորի: Մենք պետք է սերունդ տանք մեր ազգին: Ես հիմա ինձ մեղադրում եմ` պետք է գոնե երկու, երեք երեխա ունենայի, որովհետև այն հայրենասիրական մղումները, որ ունեմ, բավականին սերմանած կլինեի երեխաներիս մեջ»: 

Նյութի մանրամասները` այստեղ:

Արտաամուսնական կապից երեխաներ ունեցեք. Նոր կոչ` կուսակցության ղեկավարից