Ասպիլիկուետա. «Ես ամբիցիոզ ֆուտբոլիստ եմ»
24/09/2013 20:32

Ասպիլիկուետա. «Ես ամբիցիոզ ֆուտբոլիստ եմ»

Սեզար Ասպիլիկուետան չի արժանացել Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վստահությանը: Հենց այդ պատճառով նա կարող է կորցնել տեղը նաև Իսպանիայի հավաքականում:

«Ես ամբիցիոզ ֆուտբոլիստ եմ, ուստի ջանասիրաբար աշխատում եմ` նպատակներիս հասնելու համար: Ազգային թիմում տաղանդավոր ֆուտբոլիստները շատ են, և այնտեղ տեղը պահելը շատ դժվար է: Առայժմ ինձ հրավիրում են հավաքական, սակայն անհրաժեշտ է, որ այդպես շարունակվի նաև ապագայում»,- 24-ամյա Ասպիլիկուետայի խոսքերը մեջբերել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ասպիլիկուետա. «Ես ամբիցիոզ ֆուտբոլիստ եմ»