Ադրբեջանի պատճառով խստացվել են «Եվրատեսիլի» կաննոները
24/09/2013 15:08

Ադրբեջանի պատճառով խստացվել են «Եվրատեսիլի» կաննոները

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպչական կոմիտեն մրցույթի կանոնները խստացրել է այն բանից հետո, երբ տեղեկատվություն է տարածվել, թե Ադրբեջանը կաշառել է ժյուրիի անդամներին: Այս մասին գրում է բրիտանական The Independent պարբերականը:

Համաձայն նոր կանոնների՝ յուրաքանչյուր մասնակից երկիր մրցույթից առաջ պետք է հրապարակի ժյուրիի անդամների անունները, ինչը կամրապնդի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Անմիջապես եզրափակչից հետո հրապարակվելու են նաև ժյուրիի անդամների քվեարկության արդյունքները:

«Եվրատեսիլի» գործադիր տնօրեն Յան Օլա Սանդը նշել է նաև, որ այս տարվա մրցույթի ժամանակ Ադրբեջանի կողմից ժյուրիի անդամներին կաշառելու վերաբերյալ տեղեկատվության հետաքննությունը շարունակվում է, ինչը կարող է երկար ժամանակ պահանջել: Նրա խոսքով` եթե այդ պնդումները հաստատվեն, ապա Եվրոպայի հեռարձակողների միության կողմից պատժամիջոցների կիրառումն անխուսափելի կլինի:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից ժյուրիի անդամներին կաշառելու մասին սկանդալային տեղեկատվություններն առաջին անգամ հրապարակվել էին շվեդական մամուլում: Եվրոպայի հեռարձակման միությունն այդ առնչությամբ հայտնել է, որ խնդրի հետ կապված մի քանի նամակ է ուղարկել Ադրբեջանի հանրային հեռուստաալիք: 

Ադրբեջանի պատճառով խստացվել են «Եվրատեսիլի» կաննոները