.jpg)
Ալլեգրիին կարող է փոխարինել Ինձագին
«Միլանի» լեգենդար ֆուտբոլիստ Ֆիլիպո Ինձագին մոտակա ժամանակաշրջանում կարող է ստանձնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:
Ինչպես տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները, ակումբի ղեկավարության համբերության բաժակը լցվել է և նրանք սկսել են չվստահել Մասսիմիլիանո Ալլեգրիին: Մոտ օրերս տեղի կունենա «Միլանի» տնօրենների խորհրդի նիստ, որի ընթացքում կարող է որոշում կայացվել պաշտոնանկ անել ներկայիս մարզչին:
Ինձագին այժմ գլխավորում է «Միլանի» երիտասարդական կազմը: Պրիմավերայում նրա գլխավորած թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնության 4 տուրերից հետո «Միլանը» մրցաշարային աղյուսակի միայն 11-րդ հորիզոնականում է: