.jpg)
24/09/2013 18:40
Իզաբելա Յայլյանը նվաճեց բրոնզե մեդալ
Տալլինում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 58 կգ քաշային կարգում հանդես եկող Իզաբելա Յայլյանը աղջիկների կրտսեր տարիքային խմբում արձանագրել է երկամարտի 182 կգ արդյունք` նվաճելով բրոնզե մեդալ:
Իզաբելան 3-րդն էր նաև պոկում վարժությունում: Այստեղ նա գլխավերևում էր պահել 100 կգ կշռող ծանրաձողը: