Արցախում բացվել է Շուշիի և Լոս-Անջելեսի բարեկամության պուրակը
24/09/2013 17:40

Արցախում բացվել է Շուշիի և Լոս-Անջելեսի բարեկամության պուրակը

Շուշիում տեղի է ունեցել Շուշի և Լոս-Անջելես քաղաքների միջև բարեկամության պուրակի բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման արարողությանը ներկա են գտնվել Արցախ ժամանած Կալիֆոռնիա նահանգային խորհրդարանի ներկայացուցիչներ, Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ, Շուշիի շրջվարչակազմի ներկայացուցիչներ, քաղաքի բնակիչներ և բազմաթիվ հյուրեր:

Բացման արարողության ժամանակ ելույթով հանդես են եկել Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վլադիմիր Կասյանը, Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Պոլ Քրեքորյանը:

Ելույթ ունեցողներն ընդգծել են Լոս-Անջելես և Շուշի քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների հաստատման մասին 2012 թ. մայիսի 9-ին Լոս-Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից ընդունված հռչակագրով սկիզբ առած համագործակցության հետագա ընդլայնման և ամրապնդման կարևորությունը, հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
 

Արցախում բացվել է Շուշիի և Լոս-Անջելեսի բարեկամության պուրակը