Մանուկյանն ու Ասատուրովը գրավել են առաջին տեղը
24/09/2013 16:55

Մանուկյանն ու Ասատուրովը գրավել են առաջին տեղը

Հայաստանի Պաուերլիֆթինգի ֆեդերացիան հաջող հանդես է եկել Հունգարիայի Էգեր քաղաքում անցկացվող Ուժային եռամարտի աշխարհի առաջնությունում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի Պաուերլիֆթինգի ֆեդերացիայի լրատվության բաժինը, 75 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Ասատուրովը, արձանագրելով 167,5 կգ արդյունք, գրավել է առաջին տեղը:

67,5 կգ քաշային կարգում հանդես եկող Սևակ Մանուկյանը` 157,5 կգ արդյունքով, նույնպես գրավել է առաջին տեղը:
 

Մանուկյանն ու Ասատուրովը գրավել են առաջին տեղը