Խեդիրա. «Ուրախ ենք, որ որակավորում ունեցող կատարողներ ունենք»
24/09/2013 18:17

Խեդիրա. «Ուրախ ենք, որ որակավորում ունեցող կատարողներ ունենք»

Մադրիդի «Ռեալում» Իլյարամենդիի, Իսկոյի ու Կազեմիրոյի հայտնվելուց հետո խաղադաշտի կենտրոնում տեղի համար լրջորեն մեծացել է մրցակցությունը, որտեղ, Խեդիրայից բացի, խաղում են նաև Մոդրիչն ու վնասվածքից վերականգնվող Խաբի Ալոնսոն:

«Շատ կարևոր է, որպեսզի թիմում լինեն խաղացողներ, ովքեր միշտ պատրաստ կլինեն մտնել խաղադաշտ և խաղալ բարձր մակարդակով: «Ռեալը» դեռ շատ կարևոր հանդիպումներ պետք է անցկացնի, ուստի մենք ուրախ ենք, որ որակավորում ունեցող կատարողներ ունենք»,- հայտարարել է Սամի Խեդիրան, ով անցած ամռանը կարող էր հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդում»:

Խեդիրա. «Ուրախ ենք, որ որակավորում ունեցող կատարողներ ունենք»