.jpg)
Արմեն Մարտիրոսյան. Մաքսային միությանն անդամակցում ենք շանտաժով
Մաքսային միության անդամ դառնալու դեպքում Հայաստանը ֆինանսական կորուստներ է ունենալու ու մեծանալու են արտագաղթի տեմպերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը.
«Մաքսային միությանն անդամակցելն անընդունելի է: Եվ առհասարակ, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գլխավոր դրդապատճառը երկրում օլիգարխիկ համակարգը պահելն է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանն ու ավելացրեց, որ մենք Մաքսային միությանն անդամակցում ենք շանտաժով ու այդ շանտաժը միշտ կախված է լինելու մեր գլխին.
«Իշխանությունների պատճառով մեր տունը ծղոտից է պատրաստված: Այնպես որ արդեն կարևոր էլ չէ, թե որ կողմից կփչի քամին»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը: