.jpg)
Արթուր Ալեքսանյան. «Մրցավարների դերակատարումը մեծ էր»
Բուդապեշտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացեց, որ ընդհանուր առմամբ գոհ է իր անցկացրած գոտեմարտերից:
Հիշեցնենք, որ 96 կգ քաշային կարգի եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը ռուս Նիկիտա Մելնիկովն էր, ու թեև ընդհանուր հաշիվը 2:2 էր, հաղթանակը շնորհվեց հենց ռուս ըմբիշին:
«Ընդհանուր առմամբ, գոհ եմ իմ գոտեմարտերից` ընդհուպ մինչև եզրափակիչ, որտեղ մրցավարների դերակատարումը մեծ էր: Բայց դա էլ կարևոր չէր, քանզի չէի լսում մարզիչներիս:
Նրանք բղավում էին, որ ինձ միավոր է հարկավոր, իսկ ես մտածում էի այն մասին, որ վերջին 15-20 վայրկյաններին, եթե մրցակցիս միավոր չտամ, ապա կհաղթեմ: Եթե լսեի մարզիչներիս, ապա աշխարհի չեմպիոն կդառնայի: Ցավոք, միայն սուլիչից հետո հասկացա, որ պարտվել եմ»,- նշեց Ալեքսանյանը: