Մոլորված սև արջը դուրս է եկել բարից` մատուցողուհու խնդրանքով
25/09/2013 20:57

Մոլորված սև արջը դուրս է եկել բարից` մատուցողուհու խնդրանքով

Ալյասկայի բարերից մեկի մատուցողուհին կարողացել է դուրս քշել բարում պատահաբար հայտնված սև արջին: Այս մասին գրում է Associated Press-ը:

Նշվում է, որ արջը երկար ժամանակ զբոսնել է բարի մոտակայքում, իսկ երբ ներս է մտել` մատուցողուհին ուղղակի բղավել է.

«Ոչ արջու՛կ, գնա՛ այստեղից: Քեզ չի կարելի այստեղ գտնվել»:

Այս բառերից հետո կենդանին, ի զարմանս բոլորի, ուղղակի շրջվել ու դուրս է եկել: 

Կենսաբան Ռայան Սքոթը պարբերականի հետ զրույցում բացատրել է կենդանու պահվածքը.

«Կենդանիները միշտ տարբերում են վստահ ու վախեցած ձայները: Անկախ այն բանից թե ինչ է ասել մատուցողուհին` նա դա ասել վստահ ձայնով ու արջը միանգամից հասկացել է, որ պետք է հեռանա»,- ասել է Ռ. Սքոթը:

 

Մոլորված սև արջը դուրս է եկել բարից` մատուցողուհու խնդրանքով