.jpg)
Վիրահատությունից հետո ծամոն ծամելն օգտակար է
Մեծ Բրիտանիայի բժիշկները ստամոքսի քաղցկեղից վիրահատված հիվանդներին խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախ ծամել առանց շաքարի ծամոն, որպեսզի շուտ վերականգնվի ստամոքսաղիքային տրակտի աշխատանքը:
Բժիշկները խորհուրդ են տալիս այս մեթոդին դիմել ոչ պակաս, քան օրը երեք անգամ: Ծամել հարկավոր է մեկ ժամ: Վիրաբույժ Ալաստեր Վինդզորի խոսքով` հիվանդների հետվիրահատական լրիվ վերականգնմանը խանգարում է աղիքների անանցելիությունը, որն առաջանում է, քանի որ աղիքները ի վիճակի չեն մարսել սնունդը: Վինդզորի կարծիքով` ծամոնը նպաստում է թքարտադրությանը, որն աշխատացնում է ենթաստամոքսային գեղձը, որն էլ իր հերթին արտադրում է ֆերմենտներ, որոնք խթանում են ստամոքսաղիքային տրակտի աշխատանքները:
Բացի այդ` գիտնականներն ապացուցել են, որ ծամոնը օգնում է ոչ միայն քաղցկեղից վիրահատվածներին, այլև երիտասարդ մայրերին, որոնք կեսարյան հատումից հետո գտնվում են հիվանդանոցում: Այն հիվանդներին, ովքեր ստամոքսի վիրահատություն են տարել և ջղակծկումներ են ունենում: