Հիլարի Քլինթոնը փոխել է սանրվածքը
25/09/2013 20:38

Հիլարի Քլինթոնը փոխել է սանրվածքը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նոր սանրվածքով է ներկայացել, որը բավականին կարճ է նախորդ սարնվածքից։ 

Երեքշաբթի օրը Քլինթոնը նոր սանրվածքով մասնակցել է «Քլինթոնի գլոբալ նախաձեռնության» միջոցառմանը։
MailOnline-ի աղբյուրները հայտնել են, որ Քլինթոնի ոճաբան Ջոն Բարրետն է կտրել նրա մազերը Bergdorf Goodman սրահում։ Նշվում է նաև, որ Հիլարի Քլինթոնը շատ հավանել է իր նոր սանրվածքը և գոհ դուրս եկել սրահից։

1993թ,-ից հետո, երբ Հիլարին դարձավ առաջին տիկին, նրա սանրվածքը փոփոխությունների է ենթարկվել։

Վերջին ժամանակերս, երբ Քլինթոնը ԱՄՆ պետքարտուղարն էր, նրա մազերը երկար էին։ Պետքարտուղարը մազերը չէր կտրում հարմարությունից ելնելով, քանի որ, տարբեր երկրներ այցելելիս նրան վարսահարդար անհրաժեշտ կլիներ։

Քլինթոնի ընկեր, քաղաքական ստիլիստ Օսկար դե լա Ռենտան Gotham ամսագրին հայտնել է, որ քաղաքական կարիերայի համար նախընտրելի է կարճ սանրվածքը։

Եվ ահա, Հիլարի Քլինթոնի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնելու խոսակցությունների ակտիվացման շրջանում Հիլարի Քլիթոնը որոշեց կտրել մազերը։
 

Հիլարի Քլինթոնը փոխել է սանրվածքը