.jpg)
25/09/2013 20:30
Շունն ընկել է դիտահորը. Օգնել են փրկարարները
Այսօր` ժամը 17.03-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ն.Ադոնց փողոցի թիվ 19/9 շենքի մոտակայքում շուն է ընկել դիտահորը, շանը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դիտահորից դուրս են հանել շանը և տեղափոխել անվտանգ տարածք: