25/09/2013 10:18
«Գրանդ Քենդի» տարածքում բռնկված հրդեհը մարել դեռևս չի հաջողվում
Այսօր վաղ առավոտյան «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում բռնկված հրդեհը մարել դեռևս չի հաջողվում: Այս մասին Aysor.am -ի թղթակցին հայտնեցին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայրում այս պահին աշխատում են 10 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և մեկ գազածխապաշտպան օղակ:
Հիշեցնենք, որ հրդեհը բռկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում՝ առավոտյան 06.57 րոպեին:
Նախորդող հրապարակումներ՝ Հրդեհ «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում