«Գրանդ Քենդիում» բռնկված հրդեհը մարվել է
25/09/2013 12:37

«Գրանդ Քենդիում» բռնկված հրդեհը մարվել է

Ժամը 12.13-ի դրությանբ «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամումլի ծառայությունից: 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 06.57-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում:

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ 6 մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել էր երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում (մոտ 650 քմ):

Արդյունքում խոշոր հրդեհը կարողացել են մարդել ԱԻՆ 12 մարտական հաշվարկ` 2 ավտոսանդուղքի, մեկ գազածխապաշտպան օղակի, 12 ջրատար մեքենայի, 2 ավտոկռունկի և 1 ավտոզամբյուղի օգնությամբ:

Նախորդող հրապարակումներ` Հրդեհ «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում

«Գրանդ Քենդի» տարածքում բռնկված հրդեհը մարել դեռևս չի հաջողվում

«Գրանդ Քենդիում» բռնկված հրդեհը մարվել է