.jpg)
Ջեքսոնները, որպես փոփ արքայի մահվան փոխհատուցում, ևս 290 մլն են պահանջում
Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի հարազատները նրա համերգային վերջին շրջագայության կազմակերպիչներից 290 մլն դոլար են պահանջում, այս մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ հղում անելով ընտանիքի փաստաբանին:
Ջեքսոնի մայրը ընկերությանը մեղադրում է որդու համար սխալ բժիշկ ընտրելու, ինչպես նաև նրան ուժասպա լինելու աստիճան աշխատեցնելու համար:
Փաստաբանը հայտնել է, որ շրջագայության կազմակերպիչ AEG Live ընկերությունը պարտավոր է փոհատուցել ընտանիքին՝ 85-ական մլն դոլոր վճարելով Ջեքսոնի երեխաներից յուրաքանչյուրին և 35 մլն դոլոր՝ նրա մորը:
AEG Live ընկերության ներկայացուցիչն իր հերթին հայտնել է, որ բժշկին իրենք չեն աշխատանքի ընդունել, այլ Ջեքսոնն անձամբ: Նրանք նաև պնդում են, որ երգիչը նախքան շրջագայությունն է սկսել ընդունել բարձր դոզաներով դեղեր:
Հիշեցնենք, որ փոփ արքան մահացել է 2009-ի հուլիսին՝ 51 տարեկան հասակում: Նրա բժիշկը 4 տարվա ազատազրկման է դատապարտել՝ երգչին բարձր դոզայով պրեպարատներ նշանակելու համար: