Քանյե Վեսթ․ Քիմն ինձ սեր տվեց՝ առանց գումար խնդրելու
25/09/2013 19:15

Քանյե Վեսթ․ Քիմն ինձ սեր տվեց՝ առանց գումար խնդրելու

32-ամյա ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ընկերը՝ 36-ամյա ռեփեր Քանյե Վեսթը BBC Radio 1-ի հետ հարցազրույցում խոսել է իր և Քիմի հարաբերություների մասին։

Քանյեն կարծում է, որ Քիմի կարողությունը, որը գնահատվում է մոտ 40մլն դոլար, իրենց հարաբերությունները դարձրեց կայուն։

«Նա բավական կայուն ֆինանսական կարողություն ունի և կարողացավ ինձ սիրել՝ առանց իմ փողերի մասին մտածելու։ Ինձ համար շատ դժվար էր գտնել այդպիսի մեկին։ Քիմն ինձ տվեց ամեն ինչ։ Նա ինձ պարգևեց ընտանիք, աջակցություն»,- ասել է Քանյեն։

Երգիչը նաև խոսել է իրենց փոքրիկ աղջկա՝ Նուրիի մասին, ասելով, որ մի քանի տարի հետո, իր 3 ամսական աղջկան կվճարեն նրա յուրաքանչյուր նկարի համար։

Քանյեն հարցազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել նաև Մայքլ Ջեքսոնին՝ սևամորթ աստղերի համար ճանապարհ հարթելու համար․ «Ես չէի լինի Քայնե Վեսթ, եթե չլիներ Մայքլ Ջեքսոնը»։

 

Քանյե Վեսթ․ Քիմն ինձ սեր տվեց՝ առանց գումար խնդրելու