Ռոման Ամոյան. «Հաջորդ տարի ավելի լավ հանդես կգամ»
25/09/2013 19:23

Ռոման Ամոյան. «Հաջորդ տարի ավելի լավ հանդես կգամ»

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռոման Ամոյանին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել:

Հիշեցնենք, որ 3-րդ տեղի համար պայքարում մեր մարզիկը գոտեմարտեց ամերիկացի Թոմաս Սպենսեր Մենգոյի հետ և վերջինիս հաղթելով 5:4 հաշվով ` դարձավ բրոնզե մեդալակիր:

«Հայելի» ակումբում այսօր կայացած մամուլի ասուլիսում Ամոյանը նշեց, որ երկարատև բացակայությունից հետո դժվար էր մրցագորգ վերադառնալը, ուստի գոհ է իր ցուցադրած արդյունքից և նվաճած մեդալից:

«Անչափ դժվար էր մոտենալ այս աշխարհի առաջնությանը: Բոլորդ էլ գիտեք, որ ինձ համար բարդ էր երկարատև բացակայությունից հետո գորգ վերադառնալը: Գոտեմարտերս լավ եմ անցկացրել: Ցավոք, իմ սխալ մարտավարության պատճառով կիսաեզրափակչում զիջեցի կորեացի ըմբիշին, սակայն ընկճվել պետք չէ, քանզի ամեն ինչ դեռ առջևում է: Վստահ եմ՝ հաջորդ տարի ավելի հաջող հանդես կգամ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում»,- նշեց Ամոյանը:
 

Ռոման Ամոյան. «Հաջորդ տարի ավելի լավ հանդես կգամ»