.jpg)
Ուկրաինայում տղամարդը փախցրել է սիրելիին. Զույգը ոտքով անցել է 25 կմ
Ուկրաինայի Չերկեսյան շրջանում 42-ամյա տրակտորիստը փախցրել է տեղի բնակչուհուն, քանի որ ցանկացել է ամուսնանալ նրա հետ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ տղամարդը Չերկեսյան շրջան է եկել աշխատելու: Այստեղ նա սիրահարվել է տեղի գյուղական ակումբներից մեկի ղեկավար 35-ամյա կնոջը, ում հետ որոշ ժամանակ հանդիպել է, որից հետո որոշել է փախցնել ու տանել հայրենի քաղաք, ուր հասնելու համար զույգը ստիպված է եղել ոտքով հաղթահարել մոտ 25 կմ: Ճանապարհի կեսից տղամարդը որոշել է կանգ առնել անտառում, որտեղ նա կնոջը կապել է ծառից ու գնացել է փայտ բերելու:
Այդ ընթացքում 35-ամյա կինն արձակել է ձեռքերի կապերն ու հետ է գնացել տուն:
Այս պատմության ռոմանտիզմն անտեսելով` տղամարդուն բերման են ենթարկել: Ըստ նախնական տվյալների, նրան սպառնում է 3 տարվա ազատազրկում: