.jpg)
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
Հանրապետության ողջ տարածում սպասվում է պարզեցում, օդի ջերմաստիճանը կնվազի 2-3աստիճանով:
Այսօր ցերեկային ժամերին կդիտվի ամպամածության ավելացում, հանրապետության հյուսիսային կեսում առայժմ հնարավոր են կարճատև անձրևներ: Այլ շրջաններում կդիտվի առանց էական տեղումների, մեծ մասամբ արևոտ եղանակ:
Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանն Արարատյան դաշտում և հարավային շրջաններում ցերեկը մի փոքր կբարձրանա:
Երևանում կեսօրից հետո սպասվում է փոփոխական ամպամածությամբ եղանակ, էական տեղումներ չեն սպասվում: Հնարավոր է քամի 7-10մ/վրկ:
Ցերեկը սպասվում է +22+24, երեկոյան +17+19 աստիճան տաքություն: