.jpg)
Կենդանաբանական այգում կենդանիների նախշով հագուստ կրողների մուտքն արգելվել է
Լոնդոնյան կենդանաբանական այգիներից մեկի ղեկավարությունն արգելել է վագրի, հովազի, զեբրի կամ ընձուղտի նախշերով հագուստ կրող հաճախորդներին մտնել այգի, քանի որ կենդանիները հաճախ ոչ ադեկվատ են են արձագանքում նման այցելուներին: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Բանն այն է, որ այս կենդանաբանական այգում վերջերս բացվել է նոր ատրակցիոն, որը կոչվում է «Սաֆարի»:
Ատրակցիոնի ընթացքում հաճախորդները հնարավորություն են ունենում մոտենալ վայրի կենդանիներին: Կենդանաբանական այգու աշխատակինցները նշում են, որ սաֆարիի ընթացքում գրանցվել են բազմաթիվ դեպքեր, երբ վայրի կենդանին մոտեցել է իր մազածածկույթի նման նախշով հագուստ կրող մարդուն ու փորձել է շփվել նրա հետ: