Արթուր Աբրահամը կմրցի իտալացի Դե Կարոլիսի հետ
26/09/2013 19:20

Արթուր Աբրահամը կմրցի իտալացի Դե Կարոլիսի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող Արթուր Աբրահամը (37-4, 28) ռինգ է վերադառնալու հոկտեմբերի 26-ին: Մենամարտը նախանշված է Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի «EWE» մարզապալատում:

Մրցակիցը իտալացի 29-ամյա Ջիովանի Դե Կարոլիսն (20-4, 10) է: Այս մասին տեղեկացնում է Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թ.։
 

Արթուր Աբրահամը կմրցի իտալացի Դե Կարոլիսի հետ